Մարսելո Բյելսան մոտ է «Լիդսից» հեռացվելուն

Մարսելո Բյելսան մոտ է «Լիդսի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատվելուն:

Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ արգենտինացի մասնագետի ապագան անորոշ է եղել դեռևս այն բանից հետո, երբ թիմը Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի հետաձգված խաղում պարտվել էր «Լիվերպուլին» (0:6): Այսօր «Լիդսը» կրկին ջախջախիչ պարտություն կրեց՝ զիջելով «Թոթենհեմին» (0:4) Անգլիայի առաջնության 27-րդ տուրում։

Հաղորդվում է, որ 66-ամյա մարզչին փոխարինելու գլխավոր հավակնորդը Ջեսի Մարշն է, ով դեկտեմբերին հեռացվել էր «Լայպցիգից»։

«Լիդսն» այժմ 23 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը: Թիմը 4 անընդմեջ խաղում պարտվել է ընդհանուր 2:17 հաշվով։