«Լիվերպուլի» առանցքային ֆուտբոլիստը բաց կթողնի «Չելսիի» դեմ եզրափակիչը

Հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն բաց կթողնի անգլիական լիգայի գավաթի եզրափակչի՝ «Չելսիի» դեմ հանդիպումը, հայտնում է BBC-ն: 

Մերսիսայդյան ակումբի բրազիլացի ֆուտբոլիստը չի հասցրել վերականգնվել վնասվածքից։ Դիոգու Ջոտայի մասնակցությունն այս խաղին ևս հարցականի տակ է։

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չի ​​բացառում, որ պաշտպան Ռիս Ջեյմսը կմասնակցի այս հանդիպմանը։ «Վերջին 2 մարզումներին նա հիանալի էր, ևս մեկ մարզում կլինի: Այնպես որ, տեսնենք»,- ասել է գերմանացի մասնագետը:

«Չելսի» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ փետրվարի 27-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 20:30-ին։