Քրիստիան Էրիկսեն. «Ես շատ երջանիկ մարդ եմ»

«Բրենթֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մեկնաբանել է անգլիական ակումբի կազմում իր նորամուտն ԱՊԼ-ի՝ «Նյուքասլի» դեմ խաղում (0:2):

«Եթե մի կողմ դնենք հանդիպման արդյունքը, ապա ես ուղղակի շատ երջանիկ մարդ եմ: Անցնել այն բանի միջով, ինչով ես եմ անցել և վերադառնալ, հիանալի զգացողություն է։ Բոլորն այստեղ են: Ընտանիքս, ծնողներս, երեխաներս և մի քանի բժիշկներ, ովքեր օգնեցին ինձ։

Այն, ինչի միջով նրանք անցան, նույնիսկ ավելի դժվար է, քան այն, ինչի միջով ես եմ անցել»,- դանիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: