Պաշտպան Դավիդ Ալաբան ու վինգեր Գարեթ Բեյլը չեն օգնի Մադրիդի «Ռեալին» Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրի՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում։
Այս մասին հայտարարել է «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։
Իտալացի մասնագետի խոսքով՝ երկու ֆուտբոլիստներն էլ մկանային խնդիրներ ունեն։
Միաժամանակ Բեյլն անպայման հասանելի կլինի «Ռեալ Սոսյեդադի» հետ հաջորդ տուրի հանդիպման համար։