«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է, որ մարզչական շտաբը դեռ չի որոշել, թե ով է պաշտպանելու թիմի դարպասը «Լիվերպուլի» դեմ Լիգայի գավաթի եզրափակչում։
«Ես չեմ կարող ասել, թե ով է խաղալու: Նախորդ անգամ Կեպան խաղացել է Աշխարհի Ակումբային առաջնության կիսաեզրափակչում ու մեզ դուրս բերել եզրափակիչ։
Մենդին նույնպես հիանալի է խաղում: Վերջնական որոշումը, ինչպես միշտ, կկայացվի մարզումից հետո։ Այս պահին որոշում կայացնելու կարիք չկա»,- ասել է մասնագետը: