Գերմանիայի ֆուտբոլային լիգան հայտարարություն է տարածել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին

Գերմանիայի ֆուտբոլային լիգան (DFL) հայտարարություն է տարածել՝ կապված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության հետ։

Առաջին և երկրորդ «Բունդեսլիգայի» թիմերը խաղերը կսկսեն մեկ րոպե լռությամբ։

«Ֆեդերացիան խստորեն դատապարտում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։

Պատերազմը ցանկացած ձևով անընդունելի է և անհամատեղելի սպորտային արժեքների հետ. Մենք անհանգստացած ենք»,- Նշված է պաշտոնական հայտարարության մեջ: