Կրիշտիանու Ռոնալդուն գոհ է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալուց հետո իր ցուցադրած խաղից։
«Սպորտինգից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը փոխեց իմ կյանքը:
36 տարեկանում այստեղ վերադառնալը նույնպես շատ հաճելի պահ էր իմ կյանքում, ինչպես նաև այն, որ այդքան ֆուտբոլային գավաթներ նվաճեցի:
Ցույց տվեցի այն ամենը, ինչ կարող էի, մի էջ գրեցի ֆուտբոլի պատմության մեջ։
Բայց բացի դրանից, ես ցանկանում էի վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ» և ինքս ինձ ապացուցել, որ կարող եմ բարձր մակարդակով խաղալ:
Կարծում եմ՝ արդարացրի մարդկանց սպասելիքները։