Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահը առաջարկ է արել Ուկրաինայի հավաքականին

Լեհաստանի ֆուտբոլային միության (PZPN) նախագահ Չեզարե Կուլեշան ասել է, որ առաջարկել է Ուկրաինայի հավաքականի տնային հանդիպումներն անցկացնել Լեհաստանում։

«Ես զրուցել եմ իմ ընկեր Անդրեյ Պավելկոյի հետ, ով Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի (UAF) նախագահն է։

Ֆեդերացիայի անունից առաջարկել եմ նրան, անհրաժեշտության դեպքում օգնել կազմակերպել Ուկրաինայի հավաքականի հանդիպումները Լեհաստանում։

Ուկրաինական կողմն ընդունել է մեր առաջարկը»,- ​​թվիթերյան իր էջում գրել է Կուլեշան։