Մասիմիլիանո Ալեգրի. «Մենք դուրս ենք տիտղոսի համար պայքարից»

«Յուվենտուսը» գլխավորող 54-ամյա իտալացի մասնագետ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է այս մրցաշրջանում Իտալիայի չեմպիոն դառնալու իր թիմի շանսերի մասին։

«Մենք դուրս ենք տիտղոսի համար պայքարից, կարծում եմ, որ 85 միավորը բավական կլինի Իտալիայի առաջնությունում հաղթելու համար, և մենք չենք կարող դրան հասնել։

Ամեն տարի գավաթներ նվաճելը շատ դժվար է, կփորձենք բարելավել թիմի խաղը»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Calciomercato.com-ը: