«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հերքել է այն տեղեկությունը, թե Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի հետաձգված խաղում «Բարնլիից» կրած պարտությունից հետո ցանկանում էր հեռանալ զբաղեցրած պաշտոնից։
«Ոչ, ես մոտ չէի թիմից հեռանալուն «Բարնլիին» պարտվելուց հետո: Եթե սպասում եք, իմ պարությանը, ապա իզուր։ Ես այդպիսի մարդ չեմ, չեմ սիրոմ պարտվել»,- Կոնտեի խոսքերը Twitter-ում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։