Ժորժինյո Վեյնալդում. «Պետք է համբերատար լինենք»

ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը խոսել է փարիզյան ակումբի ելույթների մասին ընթացիկ մրցաշրջանում։

«Լավ թիմ ստեղծելու համար ժամանակ է պետք, պետք է միմյանց ճանաչել:

Հաշվի առնելով ակումբի ռեսուրսները, բոլորն ակնկալում են, որ մենք կհաղթենք բոլոր մրցաշարերում, բայց դա այդպես չէ:

Սա ասում եմ՝ ելնելով իմ փորձից: Պետք է համբերատար լինենք», – ասել է ֆուտբոլիստը: