Պեպ Գվարդիոլա. «Զինչենկոն պատրաստ կլինի խաղալ, եթե հարկ լինի խաղադաշտ դուրս գալ»

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անրադարձել է թիմի ուկրաինացի ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոյի հոգեբանական վիճակին՝ Ուկրաինայում սկսված լայնամասշտաբ պատերազմի ֆոնին:

«Իհարկե, նա մտահոգված է, բայց Ալեքսն ուժեղ է: Նրա համար բնականաբար հեշտ չէ, բայց այսօր մարզումների ժամանակ, ինչպես և երեկ, նա փայլում էր:

Զինչենկոն պատրաստ կլինի խաղալ, եթե հարկ լինի խաղադաշտ դուրս գալ. Նա կօգնի թիմին»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC Sport-ը: