«Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի դուստրը՝ Սոֆիան, արձագանքել է Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին։
Սոֆիան սոցիալական կայքում գրառում է արել՝ նշելով, որ պատերազմ ցանկանում են ոչ թե ռուսները, այլ՝ նախագահ Պուտինը:
Նա նաև ավելացրել է. «Կրեմլի քարոզչության ամենամեծ և ամենահաջողված սուտն այն է, որ ռուսաստանցիների մեծամասնությունն աջակցում է Պուտինին»։