Կառլո Անչելոտտին չի բացառում, որ «Բարսելոնան» կարող է միջամտել Լա Լիգայի չեմպիոնական պայքարին։
«Ես տեսել եմ նրանց բոլոր հանդիպումները։ Նեապոլում հեշտ չէ խաղալ, բայց «Նապոլիի» դեմ «Բարսելոնան» օրինակելի խաղ ցուցադրեց։
«Բարսելոնան» թիմ է, որը միշտ կարողանում է պայքարել Լա Լիգայում հաղթանակի համար, այդ թվում՝ այս մրցաշրջանում։
Այո, նրանք հետ են մնում, բայց իրենց շատ լավ են զգում և կարող են միջամտել չեմպիոնական պայքարին»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։