Պարի Սեն Ժերմենի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն արձագանքել է Չեմպիոնների Լիգայի եզրափակչի տեղափոխությանը Սանկտ Պետերբուրգից Փարիզ։
«Սա մեծ մոտիվացիա է, մենք շատ անհանգստացած ենք։
Մենք արդեն մասնակցել ենք Չեմպիոնների Լիգայի եզրափակչին, և դա իրոք յուրօրինակ իրադարձություն է։ Բայց մենք պետք է քայլեր ձեռնարկենք մինչև եզրափակիչ հասնելու համար։
Փարիզցիները ուրախ կլինեն եզրափակչում տեսնել ՊՍԺ-ին, անկախ նրանից, թե եվրոպական որ քաղաքում կկայանա հանդիպումը։
Այո, հիմա այն կլինի Փարիզում, բայց հույզերը ամեն դեպքում սահմաններ չեն ճանաչում»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։