«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը Լիգայի գավաթի եզրափակչից առաջ խոսել է «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի մասին։
«Ինձ համար անակնկալ չէր, որ Լուկակուն չխաղաց «Լիլի» դեմ Չեմպիոնների Լիգայում։
Կարծում եմ Թոմաս Տուխելը «Լիվերպուլի» հետ խաղում Լուկակուին կրկին կթողնի պահեստայինների նստարանին։
Նա չափազանց դանդաղաշարժ է, եթե միտումը շարունակվի, ես նրան չեմ տեսնում «Չելսիում» հաջորդ մրցաշրջանում»:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ: