Կառլո Անչելոտտի. «Շատ տարօրինակ է, որ այս ամենը տեղի է ունենում, բայց ունենք այն ինչ ունենք»

Կառլո Անչելոտտին դատապարտել է պատերազմները.

«Ռեալի» մարզիչը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է վերաբերվում 21-րդ դարի պատերազմներին Ուկրաինայի իրավիճակի ֆոնին։

«Շատ տարօրինակ է, որ այս ամենը տեղի է ունենում, բայց ունենք այն ինչ ունենք:

Մեր կյանքը փոխվում է և կշարունակի փոխվել։

Հուսով եմ, որ իրավիճակը հնարավոր կլինի շտկել մոտ ապագայում։

Պապս վերապրել է Առաջին համաշխարհային պատերազմը։ Հայրս երկրորդը։

Պատերազմը սարսափ է, այն աղետալի հետևանքներ կունենա»,- ասել է 62-ամյա մարզիչը։