Մարկո Ասենսիոն պահանջ է ներկայացրել Մադրիդի «Ռեալին»

Մադրիդի «Ռեալն» ու Մարկո Ասենսիոն բանակցություններ են վարում նոր պայմանագրի շուրջ։

Մադրիդյան ակումբը ցանկանում է մինչև ամառ իմանալ, թե արդյոք 25-ամյա աջ եզրային հարձակվողը կմնա, թիմում թե ոչ:

Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:

Եթե ​​իսպանացին որոշի հեռանալ, ապա հաջորդ ամառ Մադրիդի «Ռեալը» կվաճառի նրան։

Ասենսիոն ցանկանում է մնալ «Ռեալում», բայց պահանջում է աշխատավարձի բարձրացում:

Մադրիդցիները ֆուտբոլիստին առաջարկում են 4 տարվա պայմանագիր նույն աշխատավարձով, ինչ հիմա՝ տարեկան 4,5 միլիոն եվրո։