«Լիվերպուլը» հրապարակել է 2021 թվականի մայիսի 31-ին ավարտված ֆինանսական տարվա տարեկան հաշվետվությունը։
Covid-19-ի համավարակի պատճառով անգլիական ակումբի եկամուտները խաղերի օրվա ընթացքում նվազել են 95%-ով։ Մեդիայի ոլորտից եկամուտներն աճել են 64,5 միլիոն ֆունտով՝ հասնելով 266,1 միլիոնի, կոմերցիոն եկամուտներն աճել են 0,2 միլիոն ֆունտով՝ հասնելով 217,6 միլիոն ֆունտ: Մերսիսայդյան ակումբի ընդհանուր եկամուտը նվազել է 3 միլիոն ֆունտով՝ հասնելով 487 միլիոնի:
Մեդիայի ոլորտից եկամուտների աճը կապված է 2019/20 մրցաշրջանի երկարացման հետ, ինչի արդյունքում դրա մի մասը փոխանցվել է հաջորդ տարվա հաշվետվությանը։