Պաշտոնական. Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգից

ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ Չեմպիոնների Լիգայի 2021/22 խաղարկության եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխել է Փարիզ։

Հանդիպումը կկայանա մայիսի 28-ին «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում:

Ի սկզբանե մրցաշարի եզրափակիչը պետք է անցկացվեր «Գազպրոմ Արենա» մարզադաշտում՝ մայիսի 28-ին։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասում հատուկ գործողություն սկսելու որոշում էր կայացրել՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի խնդրանքով։