Մադրիդի «Ռեալն» աջակցել է դարպասապահ Անդրեյ Լունինին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով և օգնություն առաջարկել, հայտնում է Marca պարբերականը:
Նախօրեին մադրիդյան թիմի ֆուտբոլիստներն ու գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին դիմել են ուկրաինացի ֆուտբոլիստին ու իրենց աջակցությունը հայտնել նրան։
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նույնպես աջակցել է 23-ամյա խաղացողին և առաջարկել նրան և նրա ընտանիքին ցանկացած օգնություն