«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին կարծում է, որ մյունխենյան ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վերջին 2 տարում արժանի էր «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալուն:
«Հիմա Լևանդովսկին ինձ համար համար մեկ հարձակվողն է, նա ամենաուժեղն է աշխարհում վերջին 2-3 տարվա ընթացքում:
Նա քրտնաջան աշխատում է և սիրում է օգնել թիմին: Չեմպիոններին դա է առանձնացնում՝ եթե անգամ հեթ-տրիկի հեղինակ է դառնում, անմիջապես մտածում է հաջորդ հանդիպման մասին։
Կարծում եմ, որ նա արժանի էր «Ոսկե գնդակին» նախորդ տարի և դրանից մեկ տարի առաջ էլ»,- ասել է «Սալերնիտանայի» ֆրանսիացի վինգերը: