«Պորտուի» դարպասապահ Դիոգու Կոշտան մեկնաբանել է «Լացիոյի» հետ ոչ-ոքին (2:2) և Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալը։
«Մեր կողմից ուժեղ անհատականությամբ խաղ էր: Առաջին խաղակեսում մենք շատ պահեր չստեղծեցինք, բայց ամեն ինչ շտկեցինք ընդմիջմանը։ Ակնհայտ է, որ մենք ցանկանում ենք հաղթել Եվրոպա Լիգայում:
«Պորտուում» մենք միշտ խաղում ենք հաղթելու համար, վիճակահանության արդյունքում ով էլ լինի մեր մրցակիցը, կփորձենք հաղթել»,- Կոշտայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պորտուգալական ակումբն իր մրցակցին կիմանա այսօր նախատեսված վիճակահանության ժամանակ: