Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» Մ23 թիմի պաշտպան Խորդի Բոնգարդը ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ է դարձել:
Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:
«Երեկ՝ երեկոյան ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է մեր Մ23 թիմի ֆուտբոլիստ Խորդի Բոնգարդը:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին, մաղթում ուժ։
Խորդին միշտ կլինի մեր մտքերում և սրտերում»,- գրված է գերմանական ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
https://twitter.com/borussia/status/1496804368720572421