Հարձակվողներ Ռոբերտ Լևանդովսկին և Թոմաս Մյուլերը, ինչպես նաև դարպասապահ Մանուել Նոյերը մտադիր են մնալ «Բավարիայում»:
Նրանք պատրաստ են նոր պայմանագրեր կնքել ակումբի հետ, հայտնում է Bild-ը։
Ակումբի երեք առաջատարներն էլ ցանկանում են երկարաձգել իրենց պայմանագրերը մինչեւ 2025 թվականը։
Նրանց գործող պայմանագրերը նախատեսված են մինչև 2023 թվականը:
Հարկ է նշել, որ Նոյերը «Բավարիայի» ղեկավարությանը հայտնել է կարիերան մյունխենյան ակումբում ավարտելու ցանկության մասին։