Էմանուել Պետի. «Իսկական տխրություն եմ զգում, երբ տեսնում եմ Մեսսիին խաղադաշտում»

Ֆրանսիացի նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղի մասին իր կարծիքով։

«Իսկական տխրություն եմ զգում, երբ տեսնում եմ Մեսսիին խաղադաշտում։

Մենք բոլորս ցանկանում ենք, որ նա հաջողության հասնի, այնպես ինչպես  դա արել է «Բարսելոնայում»:

Չեմ ցանկանում համեմատել Մեսսիին ու Մբապպեին, ակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ականատես եղանք մի թագավորի մահվան և մյուսի ծննդին»,- ասել է Պետին: