Ալեքսանդր Միտրովիչը գերազանցել է մեկ մրցաշրջանի ընթացքում Չեմփիոնշիփում գոլերի ռեկորդը

«Ֆուլհեմի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը Չեմփիոնշիփի ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 33-րդ գոլը։ 

Սերբ ռմբարկուն դուբլի հեղինակ է դարձել «Փիթերբորո Յունայթեդի» դեմ հանդիպմանը (2:1): Սա մրցաշարի ռեկորդ է իր նորագույն պատմության մեջ (2004/05 մրցաշրջանից սկսած): Միտրովիչը գերազանցել է 2020/21 մրցաշրջանում Այվեն Թոնիի սահմանած ռեկորդը, ով «Բրենթֆորդի» կազմում 31 գոլ էր խփել մրցաշարում:

Նշենք, որ Չեմփիոնշիփի խաղարկության ավարտին դեռևս 12 տուր կա։