Պաշտպան Դեյլի Բլինդը գերազանցել է «Այաքսի» ռեկորդը Չեմպիոնների Լիգայում:
Մրցաշարի 1/8 եզրափակչի «Բենֆիկայի» դեմ խաղում (2:2) հոլանդացի ֆուտբոլիստի թիմի մեկնարկային կազմում էր։ Այդ հանդիպումը պաշտպանի համար 43-րդն էր եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում:
Նախկինում ամստերդամյան ակումբի համար Չեմպիոնների Լիգայում խաղերի թվով առաջատարը հարձակվող Յարի Լիտմանենն էր։
Բլինդն «Այաքսում» հանդես է գալիս 2018 թվականից։ Նա ակումբում խաղացել է նաև 2008-ից 2014 թվականներին։