«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտնել է, որ թիմի վինգեր Ուսման Դեմբելեին պրոֆեսիոնալ է համարում:
«Ուսմանի պայմանագիրը նախատեսված է մինչև հունիս: Ես տեսնում եմ, որ նա երջանիկ է, նա նաև իրեն իսկական պրոֆեսիոնալի պես է պահում։ Ես նրա հետ ոչ մի խնդիր չեմ ունեցել։
Ես շատ բան եմ լսել նրա մասին, բայց նա, իմանալով, որ չի ընդգրկվելու կազմում, այնուամենայնիվ պրոֆեսիոնալ է մնացել։ Նա հոգ է տանում իր մասին, լավ է մարզվում և լավ փոխհարաբերությունների մեջ է այլ խաղացողների հետ:
Դրա համար որոշեցինք, որ նա խաղալու է։ Եթե Դեմբելեն իրեն պրոֆեսիոնալի պես չպահեր, լրիվ այլ խնդիր կլիներ։
Տեսնենք, թե ինչ է մեզ սպասվում մինչև մրցաշրջանի ավարտը։ Ինձ դուր է գալիս այդ ֆուտբոլիստը»,- 42-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն: