«Բավարիայի» 3 վետերանները ցանկանում են նոր պայմանագիր կնքել ակումբի հետ

«Բավարիայի» 3 ֆուտբոլիստ մոտ ժամանակներս կարող է նոր պայմանագիր կնքել գերմանական գրանդի հետ, հայտնում է BILD-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողներ Ռոբերտ Լևանդովսկին և Թոմաս Մյուլլերը, ինչպես նաև դարպասապահ Մանուել Նոյերը, որոնց պայմանագրերը մյունխենյան ակումբի հետ լրանում են 2023 թվականին, ցանկանում են մինչև 2025 թվականը նախատեսված նոր համաձայնագրեր կնքել:

Նշվում է, որ Նոյերն արդեն բանակցություններ է վարում «Բավարիայի» հետ և ցանկանում է կարիերան ավարտել այդ թիմում:

Ինչ վերաբերում է Լևանդովսկուն, ապա լեհ ռմբարկուի հետ բանակցություններ դեռևս չկան, իսկ Մյուլլերի նոր պայմանագիրը պետք է ստորագրվի առաջիկայում: