ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն պատրաստ է մասնակցել Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Սենտ Էտյենի» դեմ հանդիպմանը, հայտնում է L’Equipe-ը։ Խաղը կկայանա փետրվարի 26-ին։
Հիշեցնենք, որ 23-ամյա ռմբարկուն վնասվածք էր ստացել Ֆրանսիայի առաջնության վերջին տուրի «Նանտի» դեմ հանդիպմանը (1:3):
2021/22 մրցաշրջանում Մբապպեն ընդհանուր առմամբ մասնակցել է 33 խաղի և իր ակտիվում ունի 22 գոլ ու 16 ասիստ: