Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահը չի պատրաստվում հեռացնել գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին: Էնրիկե Սերեսոն լրագրողների հետ զրույցում արձագանքել է արգենտինացի մասնագետի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին։
«Սիմեոնեն «Ատլետիկոյում» կլինի այնքան ժամանակ, որքան կցանկանա. Պա՞րզ է: Ձեր գործընկերներից ոմանք զայրացած են, քանի որ Չոլոն չի դիմացել քննադատությանը:
Այն, ինչ նա արել է 10 տարվա ընթացքում, ուրիշ ոչ ոք չի արել: Երբ նա հեռանա, ես լրագրող կնշանակեմ, որովհետև դուք այնպիսի կազմեր եք կազմում, որն ուրիշ ոչ ոք չի կարողանում անել»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ատլետիկոյի» նախագահը։