Լա Լիգան հաստատել է հաջորդ «Էլ Կլասիկոյի» օրն ու ժամը

«Ռեալի» և «Բարսելոնայի» միջև հաջորդ հանդիպումը կկայանա մարտի 20-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակում, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Խաղը տեղի կունենա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։

Հիշեցնենք, որ Լա Լիգայի առաջին շրջանում կայացած «Էլ Կլասիկոյում» հաղթել էր «արքայական» ակումբը՝ 2:1 հաշվով:

Նշենք, որ «Բարսելոնան» վերջին անգամ «Ռեալին» հաղթել է 2019 թվականի մարտին (1:0):