Արսեն Վենգերը կարող է վերադառնալ աշխաատանքի

ՊՍԺ-ի ղեկավարությունը դիտարկում է «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին թիմի սպորտային տնօրենի պաշտոնում նշանակելու տարբերակը:

Ինչպես հաղորդում է Footmercato-ն, վերջին շրջանում ակումբը դժգոհ է ներկայիս սպորտային տնօրեն՝ Լեոնարդոյի աշխատանքից:

Դրա պատճառն այն է, որ Կիլիան Մբապպեի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է անորոշ մնալ:

ՊՍԺ-ում հույս ունեն, որ Վենգերի գալով հարցը կլուծվի:

Հիշեցնենք, որ Վենգերը «զինագործներին» մարզել է 1996-2018 թվականներին: