Էդուար Մենդի. «Ես շատ ուրախ եմ Կեպայի համար»

«Չելսիի» դարպասապահ Էդուար Մենդին խոսել է իր հարաբերությունների մասին լոնդոնցիների պահեստային դարպասապահ Կեպա Արիսաբալագայի հետ:

Տարեսկզբին Կեպան փոխարինեց Մենդիին «Չելսիի»  մեկնարկային կազմում, քանի որ սենեգալցին մասնակցում էր Աֆրիկայի Ազգերի գավաթին։

«Կեպայի հետ լավ հարաբերություններ եմ ունեցել այստեղ տեղափոխվելուց հետո:

Մենք լավ հարաբերություններ ունենք խաղադաշտում և դրանից դուրս:

Նա շատ լավ գործեց, երբ ես Աֆրիկայում էի, բայց դա ինձ չզարմացրեց, քանի որ ես նրան ամեն օր տեսնում եմ մարզումների ժամանակ:

Ես շատ ուրախ եմ նրա համար, քանի որ նա արժանի է դրան»,-  ասել է Մենդին: