Ունայ Էմերին բարձր է գնահատել «Վիլյառեալի» հասուն խաղը «Յուվենտուսի» դեմ խաղում:
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում իսպանական և իտալական ակումբները չպարզեցին հաղթողին (1:1):
«Մենք չվախեցանք և մեզ ցույց տվեցինք որպես հասուն թիմ։
Առաջին խաղակեսում կարող էինք հավասարեցնել հաշիվը, բայց արժանիորեն արեցինք դա երկրորդում։
Գլխավորն այն է, որ մենք հասունություն ենք ցուցաբերել։ Պետք է գնանք Թուրին հանուն հաղթանակի:»,- ասել է «Վիլյառեալի» գլխավոր մարզիչը։