«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Մանչեսթեր Յունայթեդին» անվանել է աշխարհի լավագույն թիմերից մեկը։
Արգենտինացին կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Յունայթեդի» դեմ խաղից ունեցած սպասելիքներով։
«Մենք պատրաստվում ենք հանդիպել աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ:
Ռալֆ Ռանգնիկի գալուց հետո նրանք վստահ խաղ են ցույց տալիս:
Հիմա տեսնում եմ ավելի ուժեղ «Մանչեսթեր Յունայթեդ», որն ավելի կոմպակտ է խաղում։
Թիմը շատ լավ է պաշտպանվում»,- ասել է Սիմեոնեն։