Ժերոմ Ռոտենը գնահատել է ամռանը ՊՍԺ-ից Կիլիան Մբապպեի Մադրիդի «Ռեալ» տեղափոխելու հավանականությունը։
«Իմ տեղեկություններով՝ Կիլիանի և ՊՍԺ-ի հարաբերությունները բարելավվել են։
Նրա հեռանալու հավանականությունը օգոստոսին հասել էր 99 տոկոսի։
Հիմա իրավիճակն այնքան է բարելավվել, որ շանսերն այժմ 65 տոկոս են։
Լսել եմ նաև, որ ցանկացած պահի իրավիճակը կարող է փոխվել։
Չեմպիոնների Լիգայում Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայությունում հաջողությունը կարող է խաղալ փարիզեցիների օգտին»,- Ռոտենի խոսքերն է մեջբերում Get French Football News-ը՝ հղում անելով RMC-ին: