Յուրգեն Կլոպը խոսել է ԱՊԼ-ում տիտղոսի համար պայքարի մասին.
«Լիվերպուլը» մեկ խաղ պակաս խաղալով հետ է մնում առաջատար «Մանչեսթեր Սիթիից» 6 միավորով:
«Առջևում դեռ շատ հանդիպումներ կան։ Տիտղոսի համար պայքար կլինի, եթե կարողանանք հաղթել մնացած բոլոր խաղերում։
Ես հասկանում եմ մարդկանց ոգևորությունը,դա լավ է, բայց դեռ բարդ ճանապարհ ունենք անցնելու»,- ասել է Յուրգենը: