Չավիի փոխարեն «Բարսելոնան» կարող էր գլխավորել այլ մասնագետ. Հայտնի է՝ ով

«Բարսելոնայի» նախկին մարզական տնօրեն Ռամոն Փլեյնսը խոսել է «Շախտյորի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբիի հետ Չավիի նշանակումից առաջ տարված բանակցությունների մասին։

«Դե Ձերբիի թիմերն ունեն Բարսելոնյան ոճ, որը նման է Գվարդիոլային, «Բարսան» մարզելու համար պետք է ունենալ այս ոճը, մենք հետևել ենք դրան:

Միանշանակ կարող եմ ասել, որ բանակցություններ եղել են, և ապագայում կարծում եմ, որ նա կկարողանա գլխավորել Բարսան»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։