Լիոնել Մեսսի. «ՊՍԺ-ն աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է»

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է փարիզյան ակումբի կարգավիճակի մասին.

«ՊՍԺ-ն աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է, ակումբը կշարունակի աստիճանաբար զարգանալ և ավելի մեծանալ։

Մենք հարուստ պատմություն ունեցող ակումբներին նախանձելու պատճառ չունենք»,- ասել է Լեոն:

Այս մրցաշրջանում 34-ամյա արգենտինացին ակումբի կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։