Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը խոսել է հանուն «Բարսելոնա» տրանսֆերի աշխատավարձի նվազման մասին

Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը չի ափսոսում, որ հանուն «Բարսելոնա» տեղափոխության համաձայնել է աշխատավարձի զգալի կրճատմանը:

– Ի՞նչ տպավորություններ էին «Կամպ Նոուում» բուռն ծափահարություններից «Ատլետիկոյի» դեմ «Բարսայի» կազմում Ձեր նորամուտի օրը: Ձեզ դա զարմացրե՞ց:

– Անհավանական բան էր: Այդ մարզադաշտում խաղալը, երբ քեզ հոտնկայս ծափահարում են, անհավանական բան է: Ես շատ գոհ էի, ուրախ էի։ Անհավատալի էր:

– Այս մրցաշրջանում դուք շատ քիչ եք վաստակում «Բարսայում» ստեղծված իրավիճակի պատճառով: Դա ճիշտ քա՞յլ էր:

– Իհարկե։ Ես «Բարսելոնան» մեծագույն ակումբ եմ համարում, շատ էի ցանկանում գալ այստեղ։ Նման հնարավորությունը կյանքում մեկ անգամ է լինում, և ահա ես այստեղ եմ»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչև այս մրցաշրջանի ավարտը գաբոնցի ֆուտբոլիստը շաբաթական 5000 եվրո է վաստակելու: Սակայն նոր մրցաշրջանից հետո Օբամեյանգի աշխատավարձը կբարձրանա: