«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան գնահատել է թիմի հարձակողական ոճի կիսապաշտպան Մարտին Էդեգորի խաղը։
«Նա բավական երկար ժամանակ է, ինչ մեզ հետ է՝ գնահատելու համար այն, ինչ Մարտինը կարող է ներմուծել ակումբ:
Մենք կասկած չունեինք։ Ակումբը փայլուն կերպով իրականացրեց նրա տրանսֆերը: Մարտինը ուրախ էր միանալ մեզ, քանի որ նա լավ ժամանակ անցկացրեց այստեղ, իրեն գնահատված էր զգում, նրան դուր էր գալիս այն, ինչ մենք անում ենք, նա իսկապես լավ կապ ուներ խաղացողների և երկրպագուների հետ:
Էդեգորը դեռ աճելու տեղ ունի։ Նա դա ցանկանում է ավելի շատ, քան մնացածները խաղադաշտում, ամեն օր: Մարտինը կդառնա թոփ խաղացող, բարձրակարգ խաղացող»,- Արտետայի խոսքերն է մեջբերում The Independent-ը: