«Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսը, հնարավոր է, տեղափոխվի այլ ակումբ, հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա անգլիացին «Ասթոն Վիլայի» գլխավոր նպատակն է ձմեռային տրանսֆերային պատուհանի համար:
Հիշեցնենք, որ պաշտպանը բոլորովին վերջերս է երկարաձգել պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ: