ՊՍԺ և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պատմել է, թե ինչով կցանկանար զբաղվել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո։
«Ես կոնկրետ ծրագիր չունեմ, բայց որոշ մտքեր ունեմ: Ես ավելի ու ավելի եմ մտածում այն ոլորտների մասին, որոնք ընդհանրապես կապված չեն սպորտի հետ, քանի որ ինձ համար դժվար է պատկերացնել, թե ինչ կարող եմ աշխատել ֆուտբոլում: Տնօրենի համար ես չափազանց հանգիստ եմ, չեմ կարողանա կառավարել ակումբը։ Մարզչի աշխատանքն էլ ինձ չի սազում. ես շատ զգացմունքային եմ, կարող եմ հեշտությամբ կորցնել ինքնատիրապետումը։
Ինձ շատ են դուր գալիս համակարգչային խաղերը, չեմ բացառում այդ տարբերակը։ Ես կարող էի գեյմեր դառնալ: Ես հաստատ չեմ աշխատի ֆուտբոլում, բայց պետք է դիտարկել բոլոր տարբերակները»,- ասել է Նեյմարը Fenomenos Podcast-ի եթերում։