Ալվարո Մորատան պատմել է, թե ինչպես է Մասիմիլիանո Ալեգրին ազդել «Յուվենտուսում» մնալու իր որոշման վրա։
«Շատ ուժեղ, ես զգացի նրա վստահությունը: Այն ամբողջ ժամանակահատվածում, ինչ մենք միասին ենք աշխատում, նա ինձ շատ բաների մասին է խնդրում, բայց գիտի իմ սահմանները։
Նա ասաց, որ ես պետք է մնամ և որ հավատում է ինձ։ Հիմա ես պետք է պայքարեմ նրա վստահությունն արդարացնելու համար»,- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին է ցիտում Tuttosport-ը:
Հիշեցնենք, որ ձմռանը Մորատայի տեղափոխությամբ հետաքրքրված էր «Բարսելոնան»: