ՈւԵՖԱ-ն նշանակել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկո» – «Մանչեսթեր Յունայթեդ» առաջին հանդիպման մրցավարներին։
Մադրիդում կայանալիք խաղը կսպասարկի Ռումինիայի մրցավարական թիմը՝ Օվիդիու Հացեգանի գլխավորությամբ։ Գլխավոր մրցավարի օգնականները կլինեն Միրչա Գրիգորիուն և Սեբաստիան Գեորգեն։ VAR համակարգի պատասխանատուներ են նշանակվել Մասիմիլիանո Իրատին և Մաուրիցիո Մարիանին (Իտալիա):
Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 23-ին։ Սկիզբը՝ 23:55-ին (Երևանի ժամանակով):