«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուի վատ մարզավիճակի մասին:
Հիշեցնենք, որ «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում (1:0) բելգիացի ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր Լիգայի հակառեկորդ սահմանեց:
«Ռոմելուի վրա ծիծաղելու ժամանակը չէ. նա մեր ֆուտբոլստն է, և մենք կպաշտպանենք նրան: Ես ի՞նչ կարող եմ անել: Ես չգիտեմ:
Վիճակագրությունն ամեն ինչ ասում է։ Նա չկարողացավ ընդգրկվել մեր խաղի մեջ»,- Տուխելի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջը: