«Մոնակոն» մտադիր չէ բաժանվել կիսապաշտպան Օրելիեն Տչուամենիից, ուստի ֆրանսիացի ֆուտբոլիստի համար սահմանել է 80 միլիոն եվրո՝ հրաժարագին պոտենցիալ գնորդներին վախեցնելու համար: Այս մասին հայտնում է Le10sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա Տչուամենիով հետաքրքրված են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Կիսապաշտպանը ցանկանում է մնալ ակումբում, քանի որ «Մոնակոն» նրան կերաշխավորի խաղային պրակտիկա Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնությանն ընդառաջ: