«Բարսելոնայի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում (4:1): Սրանք նրա առաջին գոլերն են կատալոնացիների կազմում «Արսենալից» հեռանալուց հետո:
Այսպիսով, գաբոնցի հարձակվողը դարձավ 21-րդ դարում առաջին ֆուտբոլիստը, ով հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիական Լիգա 1-ում, գերմանական Բունդեսլիգայում, Անգլիայի Պրեմիեր Լիգայում և իսպանական Լա լիգայում։
Ֆրանսիայում Օբամեյանգը հանդես է եկել «Դիժոնում», «Լիլում», «Մոնակոյում» և «Սենտ Էթյենում», Գերմանիայում՝ Դորտմունդի «Բորուսիայում», Անգլիայում՝ «Արսենալում»։